22 Ահա եկավ ժողովրդապետներից մեկը, որի անունը Հայրոս էր։ Երբ Հիսուսին տեսավ, ընկավ նրա ոտքերի առջև. 23 սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, որ Հիսուսը գա և իր ձեռքը դնի նրա վրա, որպեսզի առողջանա և ապրի։ 24 Հիսուսը գնաց նրա հետ։ Նրա հետ գնում էր նաև մի մեծ բազմություն և նեղում էր նրան։
Publicidade