25 Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ։ 26 Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը, բայց որևէ օգուտ չէր տեսել, այլ է՛լ ավելի էր վատացել։ 27 Երբ լսեց Հիսուսի մասին, բազմության միջով եկավ նրա հետևի կողմը և դիպավ նրա զգեստին, 28 որովհետև մտքում խորհում էր. «Եթե միայն դիպչեմ նրա հագուստին, կբժշկվեմ»։ 29 Նրա արյան աղբյուրն իսկույն չորացավ, և նա իր մարմնի մեջ զգաց, որ իր ցավերից բժշկվեց։ 30 Այդ նույն պահին Հիսուսն զգաց, որ զորություն դուրս ելավ իրենից. շրջվեց դեպի բազմությունը և ասաց. «Ո՞վ դիպավ իմ հագուստին»։ 31 Աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ժողովրդի բազմությունը նեղում է քեզ, իսկ դու ասում ես, թե՝ ո՞վ դիպավ իմ հագուստին»։ 32 Հիսուսը շուրջն էր նայում՝ տեսնելու, թե ո՛վ արեց այդ։ 33 Եվ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել,- որովհետև գիտեր, թե ի՛նչ է կատարվել իր հետ,- եկավ ընկավ նրա առաջ և ամեն բան ստուգությամբ ասաց։ 34 Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և բժշկվա՛ծ եղիր քո ցավերից»։
Publicidade