38 Հիսուսը ժողովրդապետի տուն եկավ և տեսավ մի մեծ իրարանցում, լացուկոծ անողներ և աղմուկ-աղաղակ։ 39 Մտնելով ներս՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում. երեխան մեռած չէ, այլ ննջում է»։ 40 Սակայն նրանք ծաղրում էին նրան։ Իսկ Հիսուսն ամենքին դուրս հանեց, իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը, ինչպես նաև նրանց, որ իր հետ էին, և մտավ այնտեղ, որտեղ պառկած էր մանուկը։ 41 Հիսուսը, բռնելով մանկան ձեռքից, ասաց նրան. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ 42 Աղջիկն իսկույն վեր կացավ և քայլում էր, քանի որ մոտ տասներկու տարեկան էր։ Ամենքը մեծապես զարմացան։
Publicidade