Pular para o conteúdo
Publicidade

Մարկոս 6

48 Նա տեսավ, որ աշակերտները թիավարելիս հողմակոծ էին լինում, որովհետև հողմը նրանց դիմացից էր փչում։ Գիշերվա չորրորդ ժամին նա, լճի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ և ուզում էր նրանցից առաջ անցնել։ 49 Երբ աշակերտները տեսան, որ քայլում է լճի վրայով, կարծեցին, թե մի ուրվական է, և աղաղակ բարձրացրին, 50 որովհետև ամենքն էլ տեսան նրան և վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։ 51 Ապա նա նավակ բարձրացավ՝ նրանց մոտ, և հողմը դադարեց։ Աշակերտներն առավել ևս ապշած էին և սաստիկ զարմանում էին։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também