11 Բայց դուք ասում եք. "Եթե մեկը հորը կամ մորն ասի. "Այն օգնությունը, որ ինձնից ստանալու էիր, կորբան է, այսինքն՝ Աստծուն տալու ընծա", 12 և այլևս անպարտ եք դարձնում նրան իր հոր կամ մոր համար որևէ բան անելուց։ 13 Այդպես անարգում եք Աստծու խոսքը ձեր ավանդությունով, որ փոխանցել եք միմյանց։ Եվ սրա նման ուրիշ շատ բաներ էլ եք անում"»։
Մաքուրը և անմաքուրը
14 Հիսուսը, իր մոտ կանչելով ամբողջ ժողովրդին, ասաց նրանց. «Ամենքդ լսե՛ք ինձ և իմացե՛ք. 15 որևէ բան, որ դրսից է մտնում մարդու մեջ, չի կարող պղծել նրան, այլ ինչ որ նրանից է դուրս ելնում, ա՛յն է պղծում մարդուն։