Pular para o conteúdo
Publicidade

Մարկոս 7

Հեթանոս կնոջ հավատը

24 Ապա այնտեղից ելնելով՝ եկավ Տյուրոսի ու Սիդովնի սահմանները։ Մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, սակայն չկարողացավ թաքնված մնալ։ 25 Մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց, լսեց նրա մասին. եկավ ընկավ Հիսուսի առաջ։ 26 Այս կինը հեթանոս էր, Ասորիքի Փյունիկեից էր։ Նա աղաչում էր Հիսուսին, որ իր դստեր միջից դևը հանի։ 27 Բայց Հիսուսն ասաց նրան. «Թո՛ւյլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լավ չէ մանուկների հացն առնել և շների առաջ գցել»։ 28 Իսկ կինը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրվում»։ 29 Եվ Հիսուսը նրան ասաց. «Այդ խոսքիդ համար գնա՛, դևը քո դստեր միջից դուրս է եկել»։ 30 Կինը գնաց իր տունը և դևին ելած գտավ, դստերն էլ՝ անկողնու վրա պառկած։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também