Pular para o conteúdo
Publicidade

Մարկոս 8

Հացի երկրորդ բազմացումը

1 Այդ օրերին դարձյալ մեծ բազմություն էր հավաքվել, և ուտելու բան չունեին։ Հիսուսը կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց. 2 «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն երեք օր է, ինչ ինձ մոտ են, և ոչինչ չունեն, որ ուտեն։ 3 Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն, որովհետև նրանցից ոմանք հեռվից են եկել»։ 4 Աշակերտները նրան պատասխանեցին. «Այս ամայի վայրում որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել»։ 5 Հիսուսը նրանց հարցրեց. «Քանի՞ նկանակ հաց ունեք»։ «Յոթ»,- պատասխանեցին նրանք։ 6 Հիսուսը հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնին։ Ապա վերցնելով յոթ նկանակները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, որ բաժանեն։ Նրանք էլ բաժանեցին ժողովրդին։ 7 Քիչ թվով մանր ձկներ էլ ունեին։ Հիսուսը դրանք ևս օրհնեց և հրամայեց բաժանել։ 8 Կերան և կշտացան, յոթ զամբյուղ էլ ավելացած կտորտանքներ հավաքեցին։ 9 Ապա Հիսուսը նրանց արձակեց։ Նրանք, ովքեր կերան, մոտ չորս հազար հոգի էին։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também