Կույրի բժշկումը
22 Եկան Բեթսայիդա։ Հիսուսի առաջ բերեցին մի կույրի և աղաչում էին, որ դիպչի նրան։ 23 Հիսուսը, բռնելով կույրի ձեռքից, գյուղից դուրս հանեց, թքով թրջեց նրա աչքերը և ձեռքը դրեց նրա վրա։ Եվ հարցնում էր կույրին, թե որևէ բան տեսնո՞ւմ է։ 24 Նա բացեց աչքերը և ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ քայլում են, ինչպես ծառեր»։ 25 Հիսուսը ձեռքերը դարձյալ դրեց նրա աչքերի վրա։ Կույրը բացեց աչքերը և նայում էր, բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր։ 26 Հիսուսը նրան իր տուն ուղարկեց և ասաց. «Գյուղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տուն, իսկ երբ գյուղ մտնես, այնտեղ ոչ ոքի չասես»։