Pular para o conteúdo
Publicidade

Մարկոս 9

17 Բազմության միջից մեկը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, քեզ մոտ բերեցի որդուս, որին մի համր ոգի է բռնել 18 և որտեղ պատահի, նրան գետնին է զարկում. որդիս փրփրում է, կրճտացնում է իր ատամները և ապա փայտանում։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն նրան, բայց չկարողացան»։ 19 Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ պիտի լինեմ ձեզ հետ, մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզ. նրան ինձ մո՛տ բերեք»։ 20 Եվ նրան Հիսուսի մոտ բերեցին։ Երբ ոգին նրան տեսավ, իսկույն ցնցեց տղային։ Վերջինս էլ, գետնին ընկնելով, սկսեց թավալվել և փրփրել։ 21 Հիսուսը հարցրեց նրա հորը և ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրից, ինչ այս բանը նրան պատահել է»։ «Մանկությունից,- ասաց հայրը։- 22 Ոգին շատ անգամ նրան կրակի ու ջրի մեջ է նետում, որ կորստյան մատնի. արդ, եթե կարող ես ինչ-որ բան անել, Տե՛ր, գթա՛ և օգնի՛ր մեզ»։ 23 Հիսուսը նրան ասաց. «Ասացիր՝ "Եթե կարող ես"։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։ 24 Տղայի հայրն իսկույն աղաղակեց և ասաց. «Հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը»։ 25 Երբ Հիսուսը տեսավ, որ ժողովուրդն իրար վրա է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն և ասաց. «Համր և խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրա միջից և այլևս չմտնես նրա մեջ»։ 26 Պիղծ ոգին աղաղակեց, նրան ուժգին ցնցեց և դուրս ելավ։ Պատանին մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասացին, թե մեռավ։ 27 Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também