Pular para o conteúdo
Publicidade

Մատթեոս 1

Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը

1 Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու, Աբրահամի որդու ծննդաբանությունը։

2 Աբրահամից ծնվեց Իսահակը. Իսահակից՝ Հակոբը. Հակոբից՝ Հուդան և նրա եղբայրները. 3 Հուդայից և Թամարից ծնվեցին Փարեսն ու Զարան. Փարեսից՝ Եզրոնը. Եզրոնից՝ Արամը. 4 Արամից ծնվեց Ամինադաբը. Ամինադաբից՝ Նաասովնը. Նաասովնից՝ Սաղմոնը. 5 Սաղմոնից և Ռաքաբից ծնվեց Բոոսը. Բոոսից և Հռութից՝ Ովբեդը. Ովբեդից՝ Հեսսեն. 6 Հեսսեից ծնվեց Դավիթ արքան։ Դավթից և Ուրիայի կնոջից ծնվեց Սողոմոնը. 7 Սողոմոնից ծնվեց Ռոբովամը. Ռոբովամից՝ Աբիան. Աբիայից՝ Ասափը. 8 Ասափից ծնվեց Հոսափատը. Հոսափատից՝ Հորամը. Հորամից՝ Ոզիան. 9 Ոզիայից ծնվեց Հովաթամը. Հովաթամից՝ Աքազը. Աքազից՝ Եզեկիան. 10 Եզեկիայից ծնվեց Մանասեն. Մանասեից՝ Ամովսը. Ամովսից՝ Հովսիան. 11 Հովսիայից ծնվեցին Հեքոնիան և նրա եղբայրները՝ Բաբելոնյան գերության ժամանակ։

12 Բաբելոնյան գերությունից հետո Հեքոնիայից ծնվեց Սաղաթիելը. Սաղաթիելից՝ Զորաբաբելը. 13 Զորաբաբելից ծնվեց Աբիուդը. Աբիուդից՝ Եղիակիմը. Եղիակիմից՝ Ազովրը. 14 Ազովրից ծնվեց Սադովկը. Սադովկից՝ Աքինը. Աքինից՝ Եղիուդը. 15 Եղիուդից ծնվեց Եղիազարը. Եղիազարից՝ Մատթանը. Մատթանից՝ Հակոբը. 16 Հակոբից ծնվեց Հովսեփը՝ Մարիամի ամուսինը, որի հետ նշանված էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուսը, որն անվանվեց Քրիստոս։

17 Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև Բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և Բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também