Pular para o conteúdo
Publicidade

Մատթեոս 1

20 Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ 21 Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։

22 Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից Եսայի մարգարեի միջոցով ասվածը.

23 «Ահա կույսը կհղիանա

և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել»(Ես. 7.14),

որ նշանակում է «Աստված մեզ հետ»։

24 Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայել էր իրեն, և իր մոտ առավ իր կնոջը, 25 բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também