10 Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ Հիսուսին հարցրին՝ ասելով, թե՝ «Օրինավո՞ր է շաբաթ օրը բժշկել», որպեսզի ամբաստանեն նրան։ 11 Նա պատասխանեց. «Ձեր միջից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և շաբաթ օրով այն ընկնի փոսի մեջ, մի՞թե չի բռնի ու վեր հանի նրան։ 12 Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն առավել է։ Հետևաբար, օրինավոր է շաբաթ օրով բարիք գործել»։ 13 Այդժամ մարդուն ասաց. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց չորացած ձեռքը, և այն մյուս ձեռքի նման առողջ դարձավ։
Publicidade