Նշանի հայցում
38 Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք դիմեցին Հիսուսին և ասացին. «Վարդապե՛տ, ուզում ենք մի նշան տեսնել քեզնից»։ 39 Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նշան չի տրվի նրան Հովնան մարգարեի նշանից բացի։ 40 Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորի մեջ, նույնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի ընդերքում։