Հիսուսի մայրն ու եղբայրները
46 Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։ 47 Եվ մեկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները կանգնած են դրսում և ուզում են քեզ հետ խոսել»։ 48 Նա պատասխանեց իր հետ խոսողին և ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ 49 Եվ ձեռքը պարզելով դեպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա իմ մայրը և իմ եղբայրները, 50 որովհետև ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է իմ եղբայրը, քույրն ու մայրը»։