Որոմների առակը
24 Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։ 25 Երբ մարդիկ քնած էին, եկավ նրա թշնամին, ցորենի մեջ որոմ ցանեց և գնաց։ 26 Երբ խոտը բուսավ և պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները մոտեցան և ասացին նրան. "Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր. ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը"։ 28 Տերն ասաց նրանց. "Թշնամի մարդն արեց դա"։ Ծառաները նրան ասացին. "Ուզո՞ւմ ես՝ գնանք քաղհանենք այն"։ 29 "Ո՛չ,- ասաց նրանց,- որոմը քաղելիս գուցե ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ 30 Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. "Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ"»։