Pular para o conteúdo
Publicidade

ՄԱՏԹԵՈՍ 15

3 Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանը ձեր ավանդույթի պատճառով. 4 որովհետև Աստված ասաց. "Պատվի՛ր քո հորն ու մորը"(Ելք 20.12, Բ Օր. 5.16). և՝ "Ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի"(Ելք 21.16, Ղևտ. 20.9)»։ 5 Մինչդեռ դուք ասում եք. «Ով իր հորը կամ իր մորն ասի. "Այն օգնությունը, որ ինձնից պիտի ստանայիր, Աստծուն եմ տվել", 6 ուրեմն կարող է ազատվե՞լ իր հորը կամ իր մորը օգնելուց»։ Աստծու խոսքն անարգում եք ձեր ավանդույթի պատճառով։ 7 Կեղծավորնե՛ր, Եսային լավ է մարգարեացել ձեր մասին և ասել.

8 «Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում,

իսկ իրենց սրտերը շատ հեռու են ինձնից.

9 զուր են ինձ պաշտում.

եթե ուսուցանում են մարդկանցից թելադրված պատվիրաններ»(Ես. 29.13)։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também