Pular para o conteúdo
Publicidade

Մատթեոս 15

Հացի երկրորդ բազմացումը

32 Հիսուսը, իր մոտ կանչելով աշակերտներին, ասաց. «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն երեք օր է, ինչ ինձ մոտ են և ոչինչ չունեն, որ ուտեն։ Նրանց չեմ ուզում քաղցած արձակել, գուցե ճանապարհին ուժասպառ լինեն»։ 33 Աշակերտները նրան ասացին. «Բայց այժմ այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովրդի հագեցնենք»։ 34 Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ նկանակ և քիչ թվով մանր ձկներ»։ 35 Հիսուսը կարգադրեց ժողովրդին, որ նստեն գետնին։ 36 Ապա վերցնելով յոթ նկանակն ու ձկները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, սրանք էլ՝ ժողովրդին։ 37 Ամենքը կերան և հագեցան. յոթ լի զամբյուղ էլ մնացած կտորտանքներ հավաքեցին։ 38 Նրանք, ովքեր կերան, մոտ չորս հազար տղամարդիկ էին՝ չհաշված կանանց ու մանուկներին։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também