Ո՞վ է Հիսուսը
13 Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը ելավ, հարցրեց աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին, ո՞վ է Մարդու Որդին»։ 14 Նրանք ասացին. «Մեկն ասում է՝ Հովհաննես Մկրտիչը, մյուսները՝ Եղիան, ոմանք էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ 15 Հիսուսը նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին, ո՞վ եմ»։ 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան և ասաց. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին»։