Pular para o conteúdo
Publicidade

Մատթեոս 16

Փարիսեցիների և սադուկեցիների խմորը

5 Աշակերտներն էլ լճի մյուս կողմը գնացին և մոռացան հաց վերցնել։ 6 Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք սադուկեցիների ու փարիսեցիների խմորից»։ 7 Նրանք խորհում էին իրենց մեջ և ասում. «Հաց չվերցրինք»։ 8 Հիսուսն իմացավ այդ և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մտքում խորհում, թե հաց չունեք։ 9 Դեռևս չե՞ք հասկանում և չե՞ք հիշում, որ հինգ նկանակը հինգ հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։ 10 Եվ ոչ էլ յոթ նկանակը, որ չորս հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։ 11 Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։ 12 Այդժամ հասկացան, որ ասել էր զգուշանալ ոչ թե հացի խմորից, այլ փարիսեցիների ու սադուկեցիների աղանդից։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também