Հիսուսի պայծառակերպությունը
1 Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, նրանց առանձին հանեց մի բարձր լեռ 2 և նրանց առջև պայծառակերպվեց։ Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ 3 Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ 4 Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե ուզենաս, երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի համար»։ 5 Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։