Pular para o conteúdo
Publicidade

Մատթեոս 17

Դիվահար տղայի բժշկումը

14 Երբ ժողովրդի մոտ եկան, մի մարդ մոտեցավ, ծնկի իջավ 15 և ասաց. «Տե՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և սաստիկ տանջվում է. հաճախ կրակի մեջ է ընկնում, երբեմն էլ՝ ջրի մեջ։ 16 Նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց չկարողացան բժշկել»։ 17 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ ու մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ։ Նրան ինձ մո՛տ բեր»։ 18 Հիսուսը սաստեց նրան. դևը դուրս ելավ նրա միջից, և մանուկն այդ ժամից բժշկվեց։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também