Ո՞վ է մեծ
1 Նույն օրն աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ»։ 2 Հիսուսն իր մոտ կանչեց մի մանկան, նրան կանգնեցրեց նրանց մեջտեղում 3 և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չփոխվեք և մանուկների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ 4 Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս մանուկն է, նա՛ է մեծ երկնքի արքայության մեջ։