15 «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու ու նա առանձին եք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։ 16 Իսկ եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու և երեք վկաների բերանով հաստատվի ամեն խոսք(Բ Օր. 19.15)։ 17 Իսկ եթե նրանց էլ չլսի, ասա՛ եկեղեցու ժողովին։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար լինի որպես հեթանոս և մաքսավոր։
Publicidade