Pular para o conteúdo
Publicidade

ՄԱՏԹԵՈՍ 18

21 Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ նրան և ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»։ 22 Հիսուսն ասաց նրան. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»։

Պարտատեր ծառայի առակը

23 «Երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որը ցանկացավ իր ծառաների հաշիվները քննել։ 24 Երբ սկսեց հաշվեքննությունը, նրա մոտ բերվեց տասը հազար քանքարի մի պարտապան։ 25 Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։ 26 Ծառան ընկավ նրա առաջ, երկրպագեց նրան և ասաց. "Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և բոլորը կհատուցեմ քեզ"։ 27 Ծառայի տերը գթալով արձակեց նրան և պարտքը ներեց։ 28 Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ սկսեց խեղդել և ասել. "Հատուցի՛ր ինձ պարտքդ"։ 29 Ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, սկսեց աղաչել նրան և ասել. "Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և կհատուցեմ քեզ"։ 30 Բայց նա չցանկացավ, այլ գնաց, նրան բանտը գցեց, մինչև պարտքը հատուցեր։ 31 Նրա մյուս ծառայակիցները, երբ տեսան պատահածը, վշտացան և եկան հայտնեցին իրենց տիրոջն այն ամենը, ինչ եղել էր։ 32 Այդ ժամանակ տերը կանչեց նրան և ասաց. "Չա՛ր ծառա, ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև աղաչեցիր ինձ։ 33 Արդ, պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ ողորմեցի"։ 34 Եվ նրա տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ 35 Նույն կերպ էլ կանի ձեզ իմ Հայրը, որ երկնքում է, եթե յուրաքանչյուրդ սրտանց չների իր եղբոր հանցանքները»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também