Զեբեդեոսի որդիների մոր խնդրանքը
20 Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ. երկրպագում և նրանից բան էր խնդրում։ 21 Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Խոստացի՛ր, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն, մեկը՝ քո աջ կողմում, մյուսը՝ ձախ կողմում»։ 22 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին՝ կարող ենք։ 23 Հիսուսը նրանց ասաց. «Իմ բաժակը խմելու եք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնել ես չեմ տալու, այլ դա նրանց համար է, որոնց տրված է իմ Հորից»։