Pular para o conteúdo
Publicidade

Մատթեոս 20

Երիքովի երկու կույրերի բժշկումը

29 Մինչ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Հիսուսի հետևից մի մեծ բազմություն գնաց։ 30 Ահա երկու կույրեր նստած էին ճանապարհի եզրին։ Երբ լսեցին, որ Հիսուսն անցնում է, աղաղակեցին և ասացին. «Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի»։ 31 Ժողովուրդն սկսեց սաստել նրանց, որ լռեն։ Իսկ նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։ 32 Հիսուսը կանգ առավ, կանչեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ 33 Նրան ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»։ 34 Հիսուսը գթաց և դիպավ նրանց աչքերին։ Նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, և գնացին նրա հետևից։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também