Pular para o conteúdo
Publicidade

ՄԱՏԹԵՈՍ 21

Հիսուսի մուտքը Երուսաղեմ

1 Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց 2 և նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ անմիջապես կգտնեք կապված մի էշ, քուռակն էլ հետը. արձակե՛ք, բերե՛ք ինձ։ 3 Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, կասեք. "Դրանք պետք են Տիրոջը", և նա իսկույն կուղարկի դրանք»։ 4 Բայց այս ամենը պատահեց, որպեսզի իրականանար մարգարեի խոսքը, որ ասում է.

5 «Ասե՛ք Սիոնի դստերը.

"Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝

հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա"»(Զաք. 9.9)։

6 Աշակերտները գնացին և արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց։ 7 Բերեցին էշն ու քուռակը, նրանց վրա գցեցին իրենց հագուստները։ Ապա Հիսուսը նստեց դրանց վրա։ 8 Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում և փռում ճանապարհին։ 9 Առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր և ասում.

«Օրհնությո՜ւն Դավթի Որդուն(եբր. Սաղ. 118.25),

օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով(Սաղ. 117(118).26),

օրհնությո՜ւն Բարձրյալին»։

10 Երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ողջ քաղաքը դղրդաց։ Ասում էին. «Ո՞վ է սա»։ 11 Ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também