17 Արդ, ասա՛ մեզ, քեզ ինչպե՞ս է թվում, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ»։ 18 Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր. 19 ցո՛ւյց տվեք ինձ հարկի դահեկանը»։ Նրանք Հիսուսին մի դահեկան բերեցին։ 20 Հիսուսը նրանց ասաց. «Այս պատկերը կամ արձանագրությունն ո՞ւմն է»։ 21 Պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը և Աստծունը՝ Աստծուն»։
Publicidade