Pular para o conteúdo
Publicidade

ՄԱՏԹԵՈՍ 25

Տասը կույսերի առակը

1 «Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, ելան փեսային ու հարսին դիմավորելու։ 2 Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ 3 Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին։ 4 Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ 5 Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան։ 6 Կեսգիշերին մի ձայն լսվեց. "Ահա փեսան գալիս է, վե՛ր կացեք նրան ընդառաջ"։ 7 Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ 8 Հիմարներն իմաստուններին ասացին. "Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են"։ 9 Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. "Այնպես չլինի, որ թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և գնե՛ք ձեզ համար"։ 10 Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։ 11 Ավելի ուշ եկան նաև մյուս կույսերը և ասացին. "Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա մեզ համար"։ 12 Նա պատասխան տվեց և ասաց. "Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ"։ 13 Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também