Pular para o conteúdo
Publicidade

ՄԱՏԹԵՈՍ 25

Երեք ծառաների առակը

14 «Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց։ 15 Մեկին հինգ քանքար տվեց, մեկին՝ երկու, մեկին էլ՝ մեկ քանքար, յուրաքանչյուրին ըստ իր կարողության, և ճանապարհ ընկավ։ 16 Նա, որ հինգ քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և հինգ քանքար ևս շահեց։ 17 Նույնպես և նա, որ երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։ 18 Իսկ նա, որ մեկն էր ստացել, գնաց հողը փորեց և իր տիրոջ արծաթ դրամը թաքցրեց։ 19 Բավական ժամանակ անց վերադարձավ ծառաների տերը և նրանցից հաշիվ պահանջեց։ 20 Մոտեցավ նա, որ հինգ քանքար էր ստացել, հինգ քանքար ևս ներկայացրեց և ասաց. "Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. արդ, ահա հինգ քանքար ևս շահեցի"։ 21 Տերը նրան ասաց. "Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ"։ 22 Մոտեցավ և նա, որ երկու քանքար էր ստացել, և ասաց. "Տե՛ր, ինձ երկու քանքար տվիր, ահա երկու քանքար ևս, որ դրանց վրա շահեցի"։ 23 Տերը նրան ասաց. "Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ"։ 24 Մոտեցավ նաև նա, որ մեկ քանքար էր ստացել, և ասաց. "Տե՛ր, գիտեի, որ խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ 25 Վախեցա, գնացի և քո այս քանքարը հողի մեջ թաքցրի։ Արդ, ահա քոնը՝ քեզ"։ 26 Տերը դիմեց նրան և ասաց. "Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։ 27 Ուստի դու պետք է իմ արծաթ դրամը գոնե դրամափոխների մոտ դնեիր, որ վերադառնալիս տոկոսով պահանջեի այն, ինչ իմն էր։ 28 Արդ, սրանից վերցրե՛ք այդ քանքարը և տվե՛ք նրան, ով տասը քանքար ունի. 29 որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի և կշատացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ 30 Իսկ այս անպիտան ծառային հանե՛ք արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց"»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também