33 Հասնելով Գողգոթա կոչված տեղը, որ նշանակում է «Գագաթ», 34 Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին, որ խմի, և երբ համտեսեց, չուզեց խմել։ 35 Ապա նրան խաչը հանեցին և նրա հանդերձները բաժանեցին՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի կողմից ասված խոսքը. «Իրենց մեջ բաժանեցին իմ հանդերձները և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։
Publicidade