63 և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը, մինչ ողջ էր, ասում էր. "Երեք օր հետո հարություն պիտի առնեմ"։ 64 Արդ, հրամայի՛ր, որ գերեզմանը մինչև երրորդ օրն զգուշությամբ պահպանվի։ Չլինի թե նրա աշակերտները գիշերով գան, գողանան նրան և ժողովրդին ասեն, թե՝ "Մեռելներից հարություն առավ"։ Այս վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։
Publicidade