Pular para o conteúdo
Publicidade

ՄԱՏԹԵՈՍ 4

Հիսուսի փորձությունն անապատում

1 Դրանից հետո Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ 2 Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղցեց։ 3 Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ 4 Նա պատասխանեց և ասաց. «Գրված է.

"Ոչ միայն հացով է ապրում մարդ,

այլև այն ամեն խոսքով,

որ ելնում է Աստծու բերանից"(Բ Օր. 8.3)»։

5 Ապա սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը, կանգնեցրեց տաճարի ամենաբարձր տեղը 6 և ասաց նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է.

"Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար,

և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ,

որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես"(Սաղ. 90(91).11ա, 12)»։

7 Հիսուսը նրան դարձյալ ասաց. «Գրված է. "Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն"(Բ Օր. 6.16)»։

8 Սատանան Հիսուսին կրկին առավ տարավ մի շատ բարձր լեռ, նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը 9 և ասաց նրան. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով՝ երկրպագես ինձ»։

10 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է.

"Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես

և միայն Նրան կպաշտես"(Բ Օր. 6.13)»։

11 Ապա սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também