Ձկնորսներից՝ առաքյալներ
18 Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայր Անդրեասին, որոնք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորս էին։ 19 Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։