Ձկնորսներից՝ առաքյալներ
18 Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայր Անդրեասին, որոնք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորս էին։ 19 Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։ 20 Նրանք, իսկույն թողնելով գործիքները, գնացին նրա հետևից։ 21 Այդտեղից առաջ գնալով՝ Հիսուսը տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին, որոնք Զեբեդեոսի հետ նավակի մեջ էին և իրենց ուռկաններն էին կարգի բերում։ Հիսուսը նրանց էլ կանչեց։ 22 Նրանք, իսկույն թողնելով նավակն ու իրենց հորը, գնացին նրա հետևից։