19 Ով այս պատվիրաններից՝ փոքրերից անգամ մեկը զանց առնի և մարդկանց այդպես ուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր կկոչվի։ Իսկ ով գործադրի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ 20 Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը, երկնքի արքայություն չեք մտնի։
Publicidade