Երանիներ
3 Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
4 Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։
5 Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն։
6 Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։
7 Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։
8 Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։
9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն։
10 Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
11 Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և ստելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ պատճառով։ 12 Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի, այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։