Երկու տները
24 Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ 25 Անձրևները թափվեցին և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին տանը, բայց տունը չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։