Կույրերի և համրի բժշկումը
27 Երբ Հիսուսն այնտեղից մեկնեց, նրա հետևից գնացին երկու կույրեր։ Նրանք աղաղակում էին և ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։ 28 Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ այդ բանը կարող եմ անել ձեզ համար»։ Նրանք պատասխանեցին. «Այո՛, Տե՛ր»։ 29 Այդժամ Հիսուսը դիպավ նրանց աչքերին և ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»։ 30 Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա»։