1 Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում. նմանը ամեն ժամ նախատինք պիտի կրի։
2 Պակասամիտին իմաստությունը ոչ մի բանի պետք չէ, քանզի նա առավել անզգամությամբ կվարվի։
3 Երբ ամբարիշտը հասնում է չարիքների խորքերը, արհամարհում է, բայց իր վրա անարգանք և նախատինք են հասնում։
4 Մարդու սրտում խորհուրդը խոր ջուր է, բխող գետ է և կյանքի աղբյուր։
5 Դատաստանի ժամանակ ամբարիշտը չպետք է արդարացվի, ոչ էլ արդարի իրավունքը մերժվի։
6 Անզգամի շուրթերը չարիքներ են հասցնում նրան, և նրա հանդուգն բերանը հրավիրում է մահն իր վրա։
7 Անզգամի բերանը կործանում է իր համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգուն։
8 Երկյուղը կործանում է ծույլին, կանացի տղամարդիկ քաղցի պիտի մատնվեն։
9 Ով իրեն չի բժշկում գործով, իր անձը փչացնողի եղբայրն է։
10 Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։
11 Հարուստի ստացվածքն ամուր քաղաք է, և նրա փառքն ամուր հովանի ունի։
12 Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։
13 Ով պատասխանում է առանց խոսքը լսելու, անզգամություն և նախատինք է անում։
14 Իմաստուն ծառան հանդարտեցնում է մարդու ցասումը, իսկ ո՞վ կարող է հանդուրժել մարդու նեղսրտությունը։