Ճառ Ե
1 Մանուկնե՛ր, լսե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստություն, 2 քանզի ձեզ բարի պարգևներ պիտի պարգևեմ։ Մի՛ թողեք իմ օրենքները, 3 որովհետև ես ևս հնազանդ որդի եմ եղել հորս համար և սիրելի՝ մորս աչքին, 4 որոնք ուսուցանում էին ինձ և ասում. «Մեր խոսքը թող հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր, 5 իմաստությո՛ւն ստացիր, հանճա՛ր ստացիր և մի՛ մոռացիր, և մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները, և մի՛ խոտորիր իմ շուրթերի խոսքերից։ 6 Մի՛ թող այդ, և նա կպատսպարի քեզ, սիրի՛ր այն, և նա կպահի քեզ»։