3 Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ, 4 բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, և ավելի կտրող, քան սուրը երկսայրի, 5 որովհետև նրա ոտքերը դեպի մահ են տանում, նրա քայլերը՝ դեպի դժոխք, հաստատուն չեն նրա հետքերը, 6 որովհետև կյանքի ճանապարհներով չի գնում, զեխ և անհայտ է նրա ընթացքը։
Publicidade