8 քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից, և մի՛ մոտեցիր նրանց տան դռներին, 9 որ քո կյանքը օտարներին չմատնես և քո ունեցվածքը՝ անողորմներին։ 10 Քո ուժով թող չզորանան օտարները, և քո վաստակը ուրիշների տունը չմտնի։ 11 Որ հետո զղջաս, երբ քո մարմնի անդամները մաշվեն, 12 ու ասես. «Ինչո՞ւ ատեցի խրատը, և հանդիմանությունից սիրտս խոտորվեց»։ 13 Ո՛չ իմ խրատատուի ձայնն էի լսում, ո՛չ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խոսքերին. 14 քիչ էր մնացել, որ խորհրդի և ժողովրդի մեջ մասնակից դառնայի ամեն չարիքի։
Publicidade