Ճառ Թ
20 Որդյա՛կ, պահի՛ր հորդ օրենքները և մի՛ մերժիր մորդ խրատը։ 21 Ընդունի՛ր դրանք հոգուդ մեջ, և մտքումդ պահի՛ր ընդմիշտ. որպես մանյակ՝ պարանոցիցդ կախի՛ր։ 22 Երբ ճամփորդես, հե՛տդ վերցրու, քեզ հետ թող լինի. երբ ննջես, քեզ կպահպանի, երբ արթնանաս, քեզ զրուցակից կլինի։ 23 Օրենքի պատվիրանը ճրագ է, խրատն ու հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ և լույս։