6 Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, քննի՛ր նրա ընթացքը և նրանից ավելի իմաստո՛ւն եղիր. 7 որովհետև նա հողագործ չէ և ոչ էլ հարկադիր և տեր չունի, 8 բայց ամռանը կերակուր է պատրաստում և հունձի ժամանակ ամբարում է առատ պաշարը։ Կամ գնա՛ մեղվի մոտ, և սովորի՛ր, թե ի՜նչ գործունյա է, և թե ինչ պարկեշտությամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագավորներին և անտուններին՝ բժշկության համար։ Սիրելի է և մեծարելի է բոլորի համար, թեպետ տկար է զորությամբ, քանզի պատվեց իմաստությունը և հարգվեց։ 9 Ո՛վ ծույլ, մինչև ե՞րբ պիտի պառկած մնաս կամ ե՞րբ պիտի արթնանաս։ 10 Մի քիչ ննջես, մի քիչ նստես, մի քիչ նիրհես, մի քիչ ձեռքերդ կրծքիդ ծալես, 11 Այնուհետև չար ուղևորի պես աղքատությունը կհասնի քո վրա, և կարիքը՝ ժիր սուրհանդակի պես։ Իսկ եթե ժիր լինես, քո հունձքը կհասնի աղբյուրի նման, և կարիքը չար մարդու նման ինքնահալած կլինի։
Publicidade