Հոգևոր պաշտամունք
1 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ 2 Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։