Եղբորդ մի՛ դատիր
1 Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք առանց երկմիտ խղճով։ 2 Մեկը հավատում է, որ ամեն ինչ կարելի է ուտել։ Իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։ 3 Ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, որովհետև Աստված նրան ընդունեց։ 4 Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային։ Իր Տիրոջ առջև է կանգուն կամ ընկած։ Բայց նա կանգուն կմնա, որովհետև Տերը կարող է նրան կանգուն պահել։