Աստծու արդար դատաստանը
1 Ուստի արդարացում չես ունենալու, ո՛վ մարդ, որ դատում ես, որովհետև ինչով ընկերոջդ դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու էլ նույնն ես գործում, ինչով որ դատում ես։ 2 Գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց վրա, ովքեր այսպիսի բաներ են գործում։ 3 Արդ, ո՛վ մարդ, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, և դու էլ նույնն ես գործում, կարծում ես՝ խո՞ւյս ես տալու Աստծու դատաստանից։