Հավատով ենք արդարանում
21 Բայց հիմա, Օրենքից անկախ, Աստծու արդարությունը հայտնվել է՝ վկայված նույն Օրենքի ու մարգարեների կողմից։ 22 Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար, և չկա ոչ մի խտրություն։ 23 Քանի որ բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից, 24 բայց ձրի արդարացվում են նրա շնորհով, Քրիստոս Հիսուսով իրագործված փրկության միջոցով։