4 Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը Հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։ 5 Եթե նրան կցորդ եղանք իր մահվան նմանությամբ, նրան կցորդ կլինենք նաև իր հարության նմանությամբ։ 6 Իմացե՛ք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը ոչնչանա, մենք այլևս մեղքին չծառայենք։ 7 Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։
Publicidade